Աբխազիայում այսօր անցկացվում են նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում հաղթող ճանաչված թեկնածուն կզբաղեցնի պաշտոնը, որը թափուր է մնացել այս տարվա մայիս ամսից՝ նախկին նախագահ Սերգեյ Բագափշի մահվանից հետո:
Նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն են ներկայացրել նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Անքվաբը, վարչապետ Սերգեյ Շամբան և Աբխազիայի ազգային միասնության համաժողովի ներկայացուցիչ Ռաուլ Խաջիմբան:
Այն դեպքում, եթե ոչ մի թեկնածու չստանա 50 տոկոսից ավելի ձայն, երկու շաբաթից կանցկացվեն ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուների մասնակցությամբ ընտրություններ:
Վրաստանի օրենսդիրները հանդես են եկել հայտարարությամբ՝ անօրինական հայտարարելով Աբխազիայում անցկացվող ընտրությունները:
Վրաստանը պնդում է, որ Աբխազիան դեռևս կազմում է իր տարածքի մասերից մեկը: