Մատչելի հղումներ

ՄԱԿ-ը հորդորել է կրկնապատկել պարենի արտադրությունը


ՄԱԿ-ը հորդորել է կրկնապատկել պարենի արտադրությունը
ՄԱԿ-ը հորդորել է կրկնապատկել պարենի արտադրությունը

Միավորված Ազգերի կազմակերպությունը զգուշացրել է, որ աշխարհի արագ աճող բնակչությանը սննդամթերքով ապահովելու համար պետություններին անհրաժեշտ է լինելու կրկնապատկել պարենի արտադրությունը:

ՄԱԿ-ի կողմից երեքշաբթի օրը հրապարակված «Աշխարհի տնտեսական և սոցիալական իրավիճակի հետազոտության» համաձայն, մինչև 2050 թվականը պարենի արտադրությունն անհրաժեշտ է ավելացնել 70-ից 100 տոկոսով` աշխարհի ակնկալվող 9 միլիարդ բնակչությանը սննդամթերքով ապահովելու համար:

Հաշվետվության համաձայն, պարենի արտադրության նման զգալի ավելացումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե պետությունները համատեղ ջանքեր գործադրեն` ուղղված շրջակա միջավայրին պակաս վնաս հասցնող գյուղատնտեսական արտադրության եղանակների կիրառմանը:

ՄԱԿ-ի հաշվետվությունում նշվել է նաև, որ պետություններին անհրաժեշտ է լինելու տարեկան ներդնել մոտ 1,9 տրիլիոն դոլար` աշխարհի տնտեսական արդյունքի մոտ 3 տոկոսը, պարենի արտադրության ավելացման այնպիս եղանակներ զարգացնելու նպատակով, որոնք թույլ կտան պայքարել սովի դեմ և նվազեցնել շրջակա միջավայրին հասցվող վնասը:

XS
SM
MD
LG