Մատչելի հղումներ

Պարենի համաշխարհային մրցանակ` սովի դեմ պայքարող բարեգործական ընկերություններին


Պարենի համաշխարհային մրցանակակիր Ջո Լաքը "Հայֆեր ինթերնեյշընըլից"
Պարենի համաշխարհային մրցանակակիր Ջո Լաքը "Հայֆեր ինթերնեյշընըլից"

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացմամբ “Հաց աշխարհին” կազմակերպության նախագահ Դեվիդ Բեքմընին և “Հայֆեր ինթըրնեյշընըլ” կազմակերպության գործադիր տնօրեն Ջո Լաքին շնորհվել է Պարենի համաշխարհային մրցանակ:

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացմամբ “Հաց աշխարհին” կազմակերպության նախագահ Դեվիդ Բեքմընին և “Հայֆեր ինթըրնեյշընըլ” կազմակերպության գործադիր տնօրեն Ջո Լաքին շնորհվել է Պարենի համաշխարհային մրցանակ: 250 հազար դոլար ընդհանուր արժողությամբ մրցանակը հարգանքի տուրք է պարենի համաշխարհային պաշարները բարելավելու հասարակական կազմակերպությունների ջանքերին:

Պարենի համաշխարհային մրցանակը բարձրաձայնում է Ջո Լաքի ղեկավարումը “Հայֆեր ինթըրնեյշընըլ”-ում, որը “աշխարհում սովի դեմ պայքարող շահութ չհետապնդող առաջատար կազմակերպություններից մեկն” է:

Հայֆեր ինթըրնեյշընըլն աղքատությունը և սովը հաղթահարելու համար մարդկանց ընտանի կենդանիներ են տրամադրում, միաժամանակ` վերապատրաստում կենդանիներին անհրաժեշտ խնամք ցուցաբերելու և համայնքում առաջնորդություն ստանձնելու համար: Կենդանիների շնորհիվ ընտանքիքներն ապահովված են սնունդով և եկամտով: Կենդանիների ձագերը փոխանցվում են համայնքի այլ անդամներին:

Ջո Լաքի խոսքերով` նվերի փոխանցումը Հայֆերի գործունեության հիմնական մասն է:

“Մարդիկ փոխանցում են ոչ միայն կենդանի-նվերները: Նրանք փոխանցում են նաև գիտելիքները և առաջնորդի հմտությունները: Ականատես ենք եղել, երբ հինգ-տաս տարի հետո մեր ծրագրերն իրականացնող վայրերում կառուցվել են ճանապարհներ, դպրոցներ, և այլ համայնքներին էլ փոխանցել կենդանիներ: Բավական է նրանց վերապատրաստել և տալ հնարավորություն, նրանց այլևս կանգնեցնել հնարավոր չէ”,-պատմում է Ջո Լաքը:

Ըստ Պարենի համշխարհային մրցանակի հանձնաժողովի` Հայֆերի մոտեցման շնորհիվ միլիոնավոր մարդիկ հաղթահարել են աղքատությունը: Ըստ Ջո Լաքի, օրինակ` Զիմբաբվեի աղքատ գյուղում ծնված մի կին ԱՄՆ-ում դոկտորական կրթություն ստացավ` շնորհիվ այծի կաթից ստացված եկամտի:

Ջո Լաքը մրցանակը կիսել է “Հաց աշխարհին” կազմակերպության նախագահ Դեվիդ Բեքմընի հետ: “Հաց աշխարհին” կազմակերպության վերապատրաստաման շնորհիվ ԱՄՆ-ում եկեղեցու անդամները նամակներ են գրում, զանգում և այցելում Կոնգրեսի անդամներին, որպեսզի նրանք աջակցեն աղքատներին օգնելու քաղաքականությանը:

“Հաց աշխարհին”-ի շնորհիվ քառակի անգամ ավելացել է Աֆրիկային տրամադրվող ամերիկյան օգնությունը և կրկնապատկվել ԱՄՆ-ում կարիքավոր ընտանիքներին տրամադրվող օգնությունը: Նրանց շնորհիվ եռակի ավելացել է Ամերիկայի կողմից համաշխարհային զարգացման աջակցության գումարները` հասնելով մինչև 22 միլիարդ դոլար:

Ավետարանչական եկեղեցու քահանա Բեքմընը մասնագիտությամբ տնտեսագետ է և 15 տարի աշխատել է Համաշխարհային բանկում: Նա համագործակցել է այլ դավանանքի կազմակերպությունների հետ, որոնք աջակցում են աղքատության և սովի դեմ պայքարի քաղաքականությանը:

“Աստծո վերաբերյալ մարդկանց պատկերացումները տարբեր են: Սակայն երբ մայրը չի կարողանում կերակրել երեխաներին, և հինգ-տաս տարի հետո ունի այդ հնարավորությունը, և երեխաները կարող են դպրոց հաճախել, ապա անխոս` ցանկացած հավատքի համար դա սուրբ է և հրաշալի”,-ասում է Դեվիդ Բեքմընը:

Ըստ Պարենի համաշխարհային մրցանակի հանձնաժողովի` 250 հազար դոլար ընդհանուր արժողության մրցանակը տրամադրելով Հայֆեր ինթերնեյշընըլին և Հաց աշխարհին` հարգանքի տուրք տալով ամբողջ աշխարհում սովի դեմ պայքարող հասարակական կազմակերպությունների ջանքերին:

XS
SM
MD
LG