Մատչելի հղումներ

Հնդկաստանում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքում են սննդի բարձր գների դեմ


Հնդկաստանում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքում են սննդի բարձր գների դեմ
Հնդկաստանում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքում են սննդի բարձր գների դեմ

Հնդկաստանի մայրաքաղաքի կենտրոնում հավաքվել են սննդի բարձր գնաճի դեմ իրենց բողոքն արտահայտող տասնյակ հազարավոր մարդիկ։

Բարձր գների դեմ կարգախոսներ վանկարկող ցուցարարները չորեքշաբթի օրն անցել են Նյու Դելիի կենտրոնով՝ ուղևորվելով դեպի Հնդկաստանի խորհրդարան։

Հնդկաստանը պայքարում է պարենի երկնիշ գնաճի դեմ, որը հատկապես ծանր ազդեցություն է թողնում երկրի աղքատների վրա։

Նյու Դելիում անցկացված ցույցին մասնակցել է մի քան, ներառյալ Հնդկաստանում իշխող կուսակցության հետ կապեր ունեցող արհմիությունը։

Բացի սննդամթերքի գներից, Հնդկաստանի կառավարության վրա ճնշում է գործադրվում կաշառակերության մի քանի սկանդալի պատճառով։

Երկրի նախագահ Փրաթիբհա Փաթիլը խոստացել է առավել մեծ ջանքեր գործադրել՝ կաշառակերության դեմ պայքարելու համար։ Նա ասել է նաև, որ բարձր գնաճը վնաս է հասցնում Հնդկաստանի արագ զարգացող տնտեսությանը և երկրի աղքատ բնակչությանը։

XS
SM
MD
LG