Մատչելի հղումներ

Հաագայի դատարանը դատապարտել է Խորվաթիայի նախկին երկու գեներալի


Միավորված ազգերի կազմակերպության Հաագայի պատերազմական հանցագործությունների դատարանը Խորվաթիայի երկու նախկին գեներալի դատապարտել է ազգությամբ սերբ բնակիչների դեմ 1990-ականներին Բալկանյան պատերազմի ընթացքում պատերազմական հանցագործություններ կատարելու համար:

Դատավճռի համաձայն, Անտե Գոտովինան դատապարտվել է 24, իսկ Մլադեն Մարկաչը՝ 18 տարվա ազատազրկման: Նրանք մեղադրվել են 1995 թվականին «Փոթորիկ» մարտական գործողության ընթացքում, որի արդյունքում վերագրավվել էր Խորվաթիայի Կրաինա մարզը, ազգությամբ սերբ քաղաքացիական անձանց սպանություններ, վտարումներ և հետապնդումներ իրականացնելու և նման հանցագործություններ դրդելու մեջ:

Դատավորները սակայն հանել են մեղադրանքները երրորդ մեղադրյալ` գեներալ Իվան Սերմակից, և կարգադրել ազատ արձակել նրան:

Գեներալներից երեքն էլ հերքել են իրենց դեմ ներկայացված մեղադրանքները:

Խորվաթիայի վարչապետ Յադրանկա Կոսորը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ինքը ակնկալում է, որ ՄԱԿ-ի դատարանն ազատ կարձակի երեք գեներալներից բոլորին՝ դիմելով իր կողմնակիցներին զերծ մնալ որևէ ծայրահեղ գործողությունից:

XS
SM
MD
LG