Մատչելի հղումներ

Կոսովոյի նախկին վարչապետի քրեական գործը կվերանայվի


Հուլիսի 21-ին նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական դատարանը հայտարարել է, որ 2008 թվականին սպանության և խոշտանգումների մեղադրանքներով դատապարտված Ռամուշ Հարանիդաժի գործով դատապարտված 2 այլ անձանց քրեական գործերը վերանայելու անհրաժեշտություն կա:

Հաագայի քրեական դատարանը գտնում է, որ գործով վկայություն տված անձանց նախապես վախեցրել են, ինչի արդյունքում էլ դատարանի վճիռը ենթակա է վերանայման:

Հարանիդաժը և նրա հետ գործով անցնող 2 այլ մեղադրյալները 1990-ականների պատերազմի ընթացքում բարձր պաշտոններ են զբաղեցրել ազգությամբ ալբանացիների կողմից ստեղծված Կոսովոյի Ազատագրության բանակ խմբավորման մեջ:

2005 թվականին Կոսովոյի վարչապետի պաշտոնից ազատվելուց հետո, Ռամուշ Հարադինաժը Հաագայի քրեական դատարանի առջև կանգնած ալբանացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է:

XS
SM
MD
LG