Մատչելի հղումներ

Խորվաթիան ապաշխարում է


<!-- IMAGE -->

Խորվաթիայի նախագահ Իվո Յոսիպովիչն իր երկրի անունից ներեղություն է խնդրել Բոսնիա Հերցեգովինայում 1990-ի թվականի ընթացքում տեղի ունեցած ավերածությունների և մարդկային զոհերի համար:

Ապրիլի 14-ին ելույթ ունենալով Բոսնիայի խորհրդարանում, Յոսիպովիչը մասնավորապես նշել է, թե պատերազմի ընթացքում Խորվաթիայի կողմից վարվող քաղաքականությունն իր ազդեցությունն է ունեցել Բոսնիայում այժմ առկա ազգային և քաղաքական բևեռացման վրա:

Խորվաթիայի նորընտիր նախագահը կոչ է արել միջազգային հանրությանը և Բոսնիայի հարևան երկրներին համատեղել ջանքերն այդ երկրում կայունություն հաստատելու համար:

Հիշեցնենք, որ 1990-ին Հարավսլավիայի փլուզումից հետո, Սերբիայի և Խորվաթիայի ղեկավարների որոշմամբ Բոսնիան ըստ էությամբ 2 մասի բաժանվեց, ինչն իր հերթին սկիզբ դրեց 2-րդ աշխարհամարտից հետո Եվրոպայի ամենաարյունալի պատերազմներից մեկին:

XS
SM
MD
LG