Քուրդ ապստամբները հայտարարել են, որ մեկ շաբաթով երկարաձգում են անցած ամիս հայտարարված զինադադարը:
Ռամադան սուրբ ամսվա կապակցության Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) կողմից հայտարարված զինադադարի ժամկետը լրանում է երկուշաբթի օրը:
Բացի այդ, ՔԱԿ-ը սատարել է երկուշաբթի օրվանից դպրոցներ հաճախելու բոյկոտը, որի նպատակն է պահանջել, որ Թուրքիայի կառավարությունը հնարավորություն տա ազգությամբ քուրդ երեխաներին ստանալ քրդալեզու կրթություն:
Թուրքիան սպառնացել է դատական հետապնդում սկսել այն երեխաների ծնողների նկատմամբ, ովքեր երեխաներին թույլ չեն տալիս դպրոց հաճախել:
Անցյալում Թուրքիան անտեսել է Քրդստանի աշխատավորական կուսակցության զինադադարի մասին հայտարարությունները։
Անյալ շաբաթ երկրի կառավարությունը մեղադրել է Քրդստանի աշխատավորական կուսակցությանը՝ 12 զոհի պատճառ դարձած ճանապարհի եզրին ռումբի պայթյուն իրականացնելու մեջ: Ապստամբները հերքել են մեղադրանքները: