Թուրքիայի ոստիկանությունը, զինյալների հետ ենթադրյալ կապեր ունենալու մեղադրանքով, ձերբակալել է քրդամետ կուսակցության 25 գործիչ:
Թուրքիայի լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության անդամները ձերբակալվել են` ուրբաթ օրը Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող կուսակցության գրասենյակների վրա կատարված շուրջկալի ընթացքում:
Ձերբակալությունները տեղի են ունեցել Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հայտարարությունից հետո, որով կուսակցությունը, ի սատար խաղաղության հաստատման ջանքերին, հայտարարել է ևս մեկ ամսով միակողմանի զինադադարը երկարաձգելու մասին:
ՔԱԿ-ի գործող առաջնորդ Մուրատ Քարայիլանը հինգշաբթի օրը հայտնել է, որ խմբավորումը ցանկանում է անժամկետ դադարեցնել հարձակումները, եթե Թուրքիայի կառավարությունը պարտավորվի պահպանել խաղաղությունը:
Թուրքիայի լրատվամիջոցների փոխանցմամբ, երկրի պաշտոնյաները բանակցություններ են սկսել Քրդստանի աշխատավորական կուսակցություն հետ` համոզելու զինյալներին հրաժարվել զինված պայքարից: