Մատչելի հղումներ

Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի զոհ է գնացել 10 մարդ


Թուրքիայի հարավ-արևելքում պայթյունի հետևանքով զոհվել են մոտակայքից անցնող ավտոբուսի ուղևորներից տասը, վիրավորվել` չորս մարդ, որոնց թվում կա մեկ տարեկան երեխա:

Պայթյունը տեղի է ունեցել Թուրքիայի և Իրաքի սահմանի մոտ գտնվող Հաքարի նահանգի Գեչիթլի գյուղի մոտակայքի ճանապարհներից մեկի վրա:

Թուրքիայի որոշ լրատվամիջոցներ հաղորդում են, որ տեղի է ունեցել ականի պայթյուն, մյուսները պնդում են, որ այն ճանապարհին տեղադրված հեռակառավարվող պայթուցիկ սարք է եղել:

Տեղի ունեցած պայթյունի համար դեռ ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել:

Նման հարձակումներ անցյալում իրականացվել էին Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմից, որոնց թիրախն էին հիմնականում դառնում Թուրքիայի անվտանգության ծառայությունները:

Վերջին ժամանակներում ապստամբները զինադադար էին հայտարարել, սակայն բռնությունները տարածաշրջանում չեն դադարում:

XS
SM
MD
LG