Մատչելի հղումներ

Թուրքիայում սպանվել է ոստիկանության սպա, 3 քուրդ ապստամբ


Թուրքիայի պաշտոնական տեղեկատվության համաձայն, հարավարևելյան Թուրքիայում սպանվել է մեկ ոստիկան և քուրդ երեք ապսամբ:

Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը տեղեկացրել է, որ երկուշաբթի օրը Սիիրթ գավառի Էրուհ քաղաքում «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (ՔԱԿ) հարձակում է կատարել ոստիկանության բաժանմունքի վրա`օգտագործելով ինքնաձիգներ:

Համաձայն լրատվական գործակալության, հարձակման ընթացքում վիրավորվել է ոստիկանության ևս մեկ սպա: Քուրդ ապստամբները զոհվել են փոխհրաձգության ընթացքում:

Հունիս ամսից ի վեր, երբ ՔԱԿ-ը դադարեցրել է մեկ տարի տևած զինադադարը, Թուրքական ուժերի և քրդերի միջև բախումները սաստկացել են: Քրդերը պնդում են, որ զինադադարին վերջ տալու նպատակով էր Թուրքիան պարբերաբար ռազմական հարձակումներ իրականացնում:

ՔԱԿ-ն ավելի քան 25 տարի է, ինչ պայքարում է հարավարևելյան Թուրքիայում քրդական ինքնավարություն հաստանելու համար:

XS
SM
MD
LG