Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է վեց մարդ, որոնց կասկածում են Թուրքիայում անօրինական համարվող «Քրդստանի աշխատավորական կուսակցության» անդամ լինելու մեջ:
Ֆրանսիայի պաշտոնատար անձանց համաձայն, Մարսելի մոտակայքում երեքշաբթի օրը կատարված ձերբակալություններն իրականացվել են ահաբեկչության դեմ պայքարի գործերով զբաղվող դատավորի հրամանով, որն իրականացնում է խմբավորման ապօրինի ֆինանսավորման հետաքննությունը:
Լրացուցիչ մանրամասներ չեն հրապարակվել:
Թուրքիան նախկինում կոչ է արել Եվրամիության պետություններին ավելացնել ճնշումը զինյալների այս խմբավորման վրա: Այս տարի ավարտվել է խմբավորման կողմից հայտարարված մեկամյա զինադադարը, քանի որ, ըստ զինյալների, Թուրքիան չի դադարեցրել հարձակումները:
Անցյալ ամիս խմբավորումը հայտարարել էր զինադադարի միակողմանի երկարաձգման մասին, որը շարունակվելու էր մինչև Թուրքիայում 2011 թվականի համընդհանուր ընտրությունները: