Մատչելի հղումներ

Քննարկվելու է Քրդստանի աշխատավորական կուսակցության խնդիրը


Քննարկվելու է Քրդստանի աշխատավորական կուսակցության խնդիրը
Քննարկվելու է Քրդստանի աշխատավորական կուսակցության խնդիրը

ԱՄՆ-ի և Իրաքի զինվորական բարձրագույն պաշտոնյաները հանդիպում են անցկացնելու Թուրքիայի անվտանգության պաշտոնյաների հետ:

Իրաքում ԱՄՆ-ի զորքերի բարձրագույն հրամանատար գեներալ Լլոյդ Օսթինը Անկարայում հանդիպում է անցկացնելու Թուրքիայի ռազմական պատվիրակության, ինչպես նաև երկրի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայի հետ: Նախատեսվում է, որ քննարկվելու է Թուրքիայի քրդաբնակ տարածաշրջանում ինքնավարության համար պայքարող Քրդստանի աշխատավորական կուսակցություն (ՔԱԿ) գործողությունները կասեցնելու խնդիրը: ՔԱԿ-ի կողմից հայտարարված զինադադարի ժամկետն ավարտում է այս շաբաթ:

Միաժամանակ, Իրաքի պաշտպանության նախարարը և Թուրքիայի նրա պաշտոնակիցը քննարկել են ծրագրեր, որոնք թույլ են տալու Թուրքիային ձեռք բերել Իրաքի տարածքում քրդական զինյալների դեմ ուղղված ռազմական գործողություններ իրականացնելու լիազորություն:

Այս տարվա ապրիլին անցկացված հանդիպման ժամանակ երեք երկրների անվտանգության պաշտոնյաները հաստատել էին այսպես կոչված «ՔԱԿ-ի ահաբեկչության» դեմ պայքարելու պարտավորվածությունը: Անկարայում ԱՄՆ-ի դեսպանության համաձայն, պաշտոնյաները համաձայնել էին մշակել զինյալների խմբի առաջն առնելու գործողությունների ծրագիր:

XS
SM
MD
LG