Մատչելի հղումներ

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հանդիպումներ է անցկացրել Իրաքի Քրդստանում


Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայ
Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայ

Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը այցելել է Իրաքի Քրդստանի շրջանը` տեղի պաշտոնյաների հետ անվտանգությանը և եկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր քննարկելու նպատակով:

Բեշիր Աթալայը համդիպել է Հյուսիսային Քրդստան շրջանի նախագահ Մասուդ Բարզանիի հետ:

Լրատվամիջոցները հաղորդում են, որ երկու պաշտոնյաները քննարկել են Քրդստանի աշխատավորական կուսակցության վերջին գործողությունները: Անցած շաբաթ այս խմբավորումը հայտարարել էր Թուրքիայում զինադադարը մեկ շաբաթով ևս երկարաձգելու մասին:

Աթալայը և Բարզանին քննարկել են նաև Թուրքիայում այս ամիս տեղի ունեցած բարեփոխումների փաթեթի հաստատումը, որը միտված է Թուրքիայի սահմանադրությունը Եվրոպական նորմերին համապատասխանացնելուն:

Մասուդ Բարզանին Թուրքիա էր այցելել այս տարվա հունիս ամսին` երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և այլ պաշտոնյաների հետ անցկացնելով բանակցություններ տնտեսական և անվտանգության խնդիրների շուրջ:

XS
SM
MD
LG