«Հուրիեթ» օրաթերթի փոխանցմամբ, Թուրքիայի բարձրաստիճան դիվանագետներից մեկն ասել է. «Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող գործընթացներին, որոնցում առաջընթաց գրանցելու դեպքում ճանապարհ է բացվելու ողջ տարածաշրջանում, ներառյալ Թուրքիայի և Հայաստանի միջև, համապարփակ խաղաղություն հաստատելու ուղղությամբ»:
Կիրակի օրը տարածված հաղորդագրության մեջ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, թե «ողջունում է Ռուսաստանի նախագահ Մեդվեդևի կողմից կազմակերպված գագաթաժողովի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև մարդասիրական մի քանի հարցերով կայացված համաձայնությունը»:
«Թուրքիան հույս է հայտնում, որ Աստրախանում անցկացված գագաթաժողովը դրական ներդրում կունենա` նոր թափ հաղորդելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված ջանքերին: Մենք նույնպես ցանկանում ենք, որ մարդասիրական հարցերով ձեռնարկվող քայլերին հաջորդեին կոնկրետ նախաձեռնություններ»: Թուրքիայի արտգործնախարարության փոխանցմամբ, Թուրքիան վճռական է կողմերի միջև փոխզիջմանը նպաստող նախաձեռնություններին լիարժեք աջակցություն ցուցաբերելու հարցում»: