Մատչելի հղումներ

ԱՄՆ–ի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությունը

ԱՄՆ–ի արտաքին գործերի փոխնախարար Ֆիլիպ Քրոուլին հոկտեմբերի 28–ին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է նախագահներ Մեդվեդևի, Սարգսյանի և Ալիևի համատեղ հայտարարությանը։

Ֆիլիպ Քրոուլին նշել է, որ ԱՄՆ–ի արտգործնախարարությունը ողջունում է համատեղ հայտարարությունը, որով Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնվել են, ԵԱՀԿ Մինսկի խմբի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ, կատարել ռազմագերիների փոխանակում և զոհվածների աճյունների վերադարձ։

«Բարձր ենք գնահատում կողմերի միջև փոխվստահություն ձևավորող և 1994 թվականին ստորագրված զինադադարի ամրապնդմանն ուղղված համաձայնությանը հասնելու ուղղությամբ նախագահ Մեդվեդևի կողմից գործադրված ջանքերը», – ասել է Քրոուլին։ «Համատեղ այս հայտարարությունը դրական զարգացում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ընթացիկ գործընթացում։ Ակնկալում ենք համաձայնագրում նշված քայլերի շուտափույտ իրականացումը», – իր խոսքում նշել է Միացյալ Նահանգների արտաքին գործերի փոխնախարարը։

XS
SM
MD
LG