Մատչելի հղումներ

Սիրիայի մայրաքաղաքում փորձում են կանխել ցույցերի տարածումը


Սիրիայի մայրաքաղաքում փորձում են կանխել ցույցերի տարածումը
Սիրիայի մայրաքաղաքում փորձում են կանխել ցույցերի տարածումը

Սիրիայի անվտանգության ուժերը մայրաքաղաքի Մեզեի արվարձանում կիրակի օրը փորձում են կանխել նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականը պահանջող ցուցարարների երթը։

Բողոքի երթը սկսվել է անվտանգության ուժերի կողմից սպանված մի երիտասարդի հուղարկավորության ժամանակ։ Անվտանգության ուժերն իրենց մեծաքանակ ներկայությամբ փորձել են արգելել հուղարկավորության արարողությունը բողոքի ցույցի վերածվելու հնարավորությունը։ Այդ նպատակի համար փոքր 15 բեռնատարներով այստեղ են բերվել անվտանգության ուժեր եւ Ասադի կողմնակից զինյալներ։ Ոստիկանական ավտոմեքենաները ու բանակային ուժերի ռազմական ավտոմեքենաները հսկել են Մեզեի թաղամասերը, քանի դեռ գաղտնի ոստիկանության գործակալները որոշ տեղերում ստուգել են մարդկանց փաստաթղթերը՝ փորձելով ահ տարածել հավաքվածների շրջանում։

Այլ հաղորդագրությունների համաձայն, Չինաստանը հայտարարել է, թե վստահ է, որ Սիրիայի ճգնաժամի համար կգտնվի խաղաղ լուծում, սակայն Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարն ասել է, թե ունի մտավախություն, որ մերձավորարեւելյան այս երկիրն աստիճանաբար գնում է դեպի քաղաքացիական պատերազմ։

XS
SM
MD
LG