Մատչելի հղումներ

Սիրիայի կառավարությունը պահանջում է երաշխիքներ


Սիրիայի կառավարությունը ցանկանում է ստանալ հաստատ երաշխիքներ, որ ընդդիմության դեմ հանված զորքերի հետքաշումից հետո ապստամբները կդադարեցնեն մարտերը։

Երկրի արտգործնախարարության խոսնակ Ջիհադ Մաքդեսին կիրակի օրն ասել է, թե այն հաղորդագրությունները, ըստ որոնց Դամասկոսը մինչեւ ապրիլի 1Օ-ը հանելու է զորքերը քաղաքներից ու արվարձաններից, ՝՝սխալ՛՛ են։

Նրա խոսքերով, ՄԱԿ-ի ու Արաբական լիգայի դեսպանորդ Քոֆի Անանը իրենց ՝՝չի ներկայացրել գրավոր երաշխիքներ, որ զինված ահաբեկչական խմբերը դադարեցնելու են բռնությունները ու պատրաստ են վայր դնել զենքը՛՛։

Մաքդիսին ասել է նաեւ, թե Սիրիան թույլ չի տա Լիգայի դիտորդ առաքելության կողմից հունվար ամսին կատարված այցի ընթացքում տեղի ունեցած գործողությունների կրկնություն, երբ կառավարությունը հետ քաշեց իր զորքերը, ինչի արդյունքում ապստամբները վերազինվեցին ու իրենց վերահսկողությունը հաստատեցին մի քանի շրջաններում։

Այլ հաղորդագրությունների համաձայն, Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են գրոհները երկրի հյուսիսային ու կենտրոնական հատվածներում, որոնց արդյունքում մեկ օրվա ընթացքում մի քանի տասնյակ մարդ է սպանվել։
Իդլիբի շրջանում գրոհներին մասնակցել են տասնյակ հրասայլեր, զրահապատ ավտոմեքենաներ եւ ուղղաթիռներ։
Միայն շաբաթ օրը Սիրիայում սպանվել է 1ՕՕ մարդ։
Անցած 13 ամիսների ընթացքում շարունակվող բախումների արդյունքում այս երկրում սպանվել է 9 հազար մարդ։

XS
SM
MD
LG