Սուդանի զինված ուժերի պաշտոնատար անձանց համաձայն, այս երկրի զինված ուժերում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում զոհվել է առնվազն 20 մարդ։
Երկրի զինուժի ծառայողների միջև փոխհրաձգությունը սկսվել է, երբ ստորաբաժանումներից մեկի ծառայողները հրաժարվել են տեղափոխվել Սուդանի հյուսիս և հանձնել իրենց ստորաբաժանմանը պատկանող ծանր զենքերը:
Փոխհրաձգության պատճառով վնասվածքներ է ստացել առնվազն 24 մարդ։
Անցյալ ամիս այստեղ անցկացված հանրաքվեի արդյունքներով Հարավային Սուդանը պատրաստվում է դառնալ անկախ պետություն։