Մատչելի հղումներ

Իսպանիան կշարունակի ֆինանսական խնայողության միջոցառումները


Իսպանիան կշարունակի ֆինանսական խնայողության միջոցառումները
Իսպանիան կշարունակի ֆինանսական խնայողության միջոցառումները

Իսպանիայի վարչապետը պարտավորվել է շարունակել բյուջեի խնայողության միջոցառումները՝ նվազեցնելով մտահոգություններն այն մասին, որ Հունաստանի և Իռլանդիայի նման, իր երկրին կարող է անհրաժեշտ լինել տրամադրել միջազգային ֆինանսական օժանդակություն։

Երկրի վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Զապատերոն շաբաթ օրը հանդիպում է անցկացրել Իսպանիայի խոշորագույն 37 ընկերությունների ղեկավարների հետ։ Նա ասել է, թե «հետ չի կանգնելու խնայողության միջոցառումներից», իսկ Իսպանիայի բանկերից պահանջվելու է տրամադրել ավելի մանրամասն ֆինանսական տեղեկություններ՝ պարտքերի հետ կապված մտավախությունները թեթևացնելու համար։

Եվրոպայի որոշ քաղաքական գործիչներ մտավախություններ ունեն, որ մեծ պարտքեր ունեցող Պորտուգալիան և Իսպանիան կարող են Եվրոպական Միության և ԱՄՀ–ի գործընկերներին ֆինանսական աջակցություն տրամադրելու խնդրանքով դիմելու կարիք ունենան։

Պորտուգալիան հայտնել է, որ երկրին ֆինանսական աջակցություն տրամադրելու կարիք չկա, իսկ Իսպանիայի վարչապետն «ընդհանրապես» է բացառել իր պետության նկատմամբ այս միջոցառումը կիրառելու անհրաժեշտությունը։

Իսպանիայի տնտեսությունը վերականգնվում է երկու տարի տևած տնտեսական անկումից։ Երկրում 20 տոկոս կազմող գործազրկության մակարդակն ամենաբարձրն է Եվրոպայում։

XS
SM
MD
LG