Մատչելի հղումներ

Եվրոպայում խորանում է վարկային ճգնաժամը


Եվրոպայում խորանում է վարկային ճգնաժամը
Եվրոպայում խորանում է վարկային ճգնաժամը

Եվրոպայում վարկային ճգնաժամով առաջացրած անկայունությունը չորեքշաբթի օրը դարձել է մի շարք նոր խնդիրների պատճառ:

Հունաստանում երկրի կառավարության կողմից խնայողությանն ուղղված վերջին միջոցառումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում բռնություններ են կատարվել: Ցուցարարները մեքենաներ են ջարդել և ոստիկանության ուղղությամբ նետել բենզինով լի շշեր:

«Moody's» կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի այն կարող է նվազեցնել Իսպանիայի վարկային վարկանիշը, ինչի հետևանքով Իսպանիայի համար բարձրանալու է վարկային միջոցների արժեքը` առաջացնելով մտավախություններ, որ այս երկրին, Հունաստանի և Իռլանդիայի նման, իր պարտքը կառավարելու համար միջազգային ֆինանսական օգնություն է պահանջվելու:

Միաժամանակ, Պորտուգալիայի կողմից արժեթղթերի վերջին թողարկումից հետո վարկի գինը երկրի համար գրեթե կրկնապատկվել է:

Եվրոպական պետությունների ղեկավարները Բրյուսելում հինգշաբթի և ուրբաթ օրերին մասնակցելու են գագաթաժողովի, որի հիմնական նպատակը մայրցամաքում առաջացած վարկային ճգնաժամը քննարկելն է: Նրանք սակայն չունեն միասնական կարծիք այն մասին, թե որն է Եվրոպայում ստեղծված անհավասար դրության դեմ պայքարելու լավագույն եղանակն այն պայմաններում, երբ որոշ երկրներ պայքարում են պարտքերի և բյուջեի դեֆիցիտի պատճառով առաջացած ճգնաժամի դեմ, իսկ Գերմանիան, Ֆրանսիան և այլ երկրներ` բարգավաճում:

XS
SM
MD
LG