Մատչելի հղումներ

Սաուդյան Արաբիայում Քլինթընը քննարկելու է Սիրիայում տիրող իրավիճակը


ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը ժամանել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք, որտեղ անցկացնելու է Սիրիայում հակակառավարական բողոքի մասնակիցների նկատմամբ բռնությունների դադարեցման նպատակով նախագահ Բաշար ալ-Ասադի նկատմամբ գործադրվող ճնշումը ուժեղացնելու ուղիները:

Էր Ռիադ կատարվող երկօրյա այցի ընթացքում Քլինթընը բանակցություններ կանցկացնի Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահի և երկրի արտգործնախարար Սաուդ ալ-Ֆեյսալի հետ: Բացի այդ, ԱՄՆ-ի արտգործնախարարը մասնակցելու է Պարսից ծոցի պետությունների բարձրաստիճան դիվանագետների հանդիպմանը:

Հիլարի Քլինթընը կիրակի օրը կուղևորվի Թուրքիա՝ մասնակցելու այս երկրում արդեն երկրորդ անգամ «Սիրիայի բարեկամներ»-ի անցկացվող հանդիպմանը:

Սպասվում է, որ հանդիպման մասնակիցները կքննարկեն Սիրիայում զինադադար հաստատելու և կառավարության ու ապստամբների միջև երկխոսություն մեկնարկելու խաղաղության միջազգային ծրագիրն իրականացմանը հասնելու խնդիրները:

Սիրիայի նախագահ Ասադը հինգշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, թե «անելու է հնարավորին ամեն ինչ»՝ խաղաղության միջազգային հանձնակատար Քոֆի Անանի կողմից ներկայացված ծրագրի իրականացումն ապահովելու համար: Միաժամանակ Ասադն ասել է, թե ծրագրի իրականացումն այնուամենայնիվ կախված կլինի «ահաբեկչական խմբավորումների գործունեության դադարեցումից»:

ԱՄՆ-ի իշխանություններն իրենց հիասթափությունն են արտահայտել Ասադի նման արձագանքով՝ նշելով, որ Սիրիայի նախագահը, երեքշաբթի իր համաձայնությունը տալով խաղաղության ծրագրին, որևէ քայլ չի կատարել դրա իրականացման ուղղությամբ:

XS
SM
MD
LG