Մատչելի հղումներ

Վարչապետի պաշտոնում Պետդումային ուղղված վերջին ուղերձում Պուտինը միասնականության կոչով է հանդես եկել


Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հորդորել է երկրի ժողովրդին հաղթահարել քաղաքական թշնամանքը:

Պուտինի համաձայն, «եկել է ժամանակը հաղթահարել լարված հույզերն ու քաղաքական հակամարտությունները», որոնք հետևել են երկրում անցկացված նախագահական ընտրություններին:

Նրա համաձայն, Ռուսաստանի բոլոր քաղաքական կուսակցություններն այժմ պետք է համախմբվեն՝ երկրի ժողովրդին բարեկեցությունն ապահովելու գործում:

Իր ելույթի ընթացքում Պուտինն անդրադարձել է նաև Ռուսաստանի տնտեսական վիճակին, որը բավականին մեծ դժվարություններ է ապրել վերջին տարիներին:

Պուտինի կողմից երկրի խորհրդարանի ստորին պալատին՝ Պետումային չորեքշաբթի օրն ուղղված ամենամյա խոսքն իր վերջին ուղերձն էր վարչապետի զբաղեցրած պաշտոնում:

Վարչապետ Պուտինի ելույթից առաջ ոստիկանությունը Մոսկվայում ձերբակալել է Պետդումայի ուղղությամբ շարժվող մի քանի ցուցարարի, ներառյալ երկրի ընդդիմության ակտիվիստ Սերգեյ Ուդալցովին, որը եղել է մարտ ամսին երկրում կայացած նախագահական ընտրություններից հետո անցկացված զանգվածային ցույցերի առաջնորդներից մեկը:

XS
SM
MD
LG