Պակիստանում առանց օդաչուի կառավարվող ԱՄՆ-ի օդանավերի երեք հարձակման արդյունքում ոչնչացվել է առնվազն 17 զինյալ։
Երկրի իշխանությունների համաձայն, երկուշաբթի օրն իրականացված հարձակումներից բոլորը տեղի են ունեցել Աֆղանստանի սահմանի մոտակայքում գտնվող Հարավային Վազիրիստան շրջանում, որը գտնվում է ցեղախմբերի վերահսկողության տակ։
Այս հարձակումն իրականացվել է առանց օդաչուի կառավարվող օդանավի հարձակման արդյունքում «ալ-Քաիդա»-ի բարձրաստիճան գործակալ Իլյաս Քաշմիրիին ուրբաթ օրը ոչնչացնելուց հետո։
Պակիստանի սահմանամերձ շրջաններում ԱՄՆ-ի կողմից առանց օդաչուի կառավարվող օդանավերի միջոցով իրականացվող հարձակումների պատճառով երկու պետությունների միջև հարաբերություններում անընդհատ լարվածություն է պահպանվում։
ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք երբևէ հրապարակայնորեն չեն խոստովանել նման օդանավեր Պակիստանի տարածքում օգտագործելու հանգամանքը, սակայն տարբեր լրատվամիջոցներում պարբերաբար հայտնել են զինյալների դեմ այդ օդանավերի միջոցով պարբերաբար իրականացվող գործողությունների մասին։