Մատչելի հղումներ

Հինգ ամերիկացուց մեկը կարծում է, որ նախագահ Օբաման «մահմեդական» է


Հասարակական կարծիքի նոր անցկացված հարցման արդյունքների համաձայն, ամերիկացիների 18 տոկոսը սխալմամբ կարծում է, որ նախագահ Բարաք Օբաման մահմեդական է:

Անցած տարվա ընթացքում այդ սխալ պատկերացում ունեցող ամերիկացիների թիվը աճել է, չնայած նախագահ Օբաման քրիստոնյա է և բազմիցս հրապարակայնորեն հայտնել է իր կրոնական հայացքների մասին:

Հինգշաբթի օրը «Փյու» հետազոտական կենտրոնի հրապարակած ուսումնասիրության համաձայն, նախագահ Օբամայի քրիստոնյա լինելու մասին տեղյակ է ուսումնասիրության մասնակիցների միայն 34 տոկոսը: Ուսումնասիրության մասնակիցների 43 տոկոս կազմող մեծամասնությունը համոզված չէ նախագահ Օբամայի հավատքի մասին:

Հետազոտության համաձայն, նրան, ովքեր կարծում են, որ նախագահ Օբաման մահմեդական է, հիմնականում դժգոհ են նախագահի պաշտոնում իր ծավալած գործունեությունից:

Համացանցում նախագահ Օբամայի կրոնական պատկանելիությունը վաղուց ասեկոսեների առարկա է դարձել: Նախագահական արշավի ընթացքում իր հակառակորդները պարբերաբար հարցի տակ էին դնում նրա «Հուսեյն» երկրորդ անվան նշանակությունը:

«Փյու» հետազոտական կենտրոնի ուսումնասիրությունն անցկացվել է մինչև նախագահ Օբաման հայտարարությունն այն մասին, որ նա սատարում է Նյու Յորք քաղաքում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակման վայրի մոտակայքում մահմեդական մշակութային կենտրոն կառուցելու ամերիկացի մահմեդականների իրավունքը:

XS
SM
MD
LG