Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահները խոստացել են բարելավել համագործակցությունը


ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահները խոստացել են բարելավել համագործակցությունը
ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահները խոստացել են բարելավել համագործակցությունը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Չինաստանի իր գործընկեր Հու Ջինթաոն չորեքշաբթի օրը խոստացել են բարելավել համագործակցությունը երկու պետությունների միջև` չնայած առկա տարաձայնություններին:

Երկու պետությունների ղեկավարներն այս հայտարարությամբ հանդես են եկել Սպիտակ տանը Չինաստանի նախագահին ողջունելու պաշտոնական արարողության ժամանակ:

Նախագահ Օբաման նշել է, որ երկու պետությունները չափազանց մեծ դերակատարություն ունեն միմյանց հաջողությունների մեջ, և նրանց համատեղ աշխատանքը կարող է բերել պետությունների հետագա զարգացմանը և անվտանգության ամրապնդմանը:

Իր ելույթում ԱՄՆ-ի նախագահը ուշադրություն է հրավիրել նաև մարդու իրավունքների պաշտպանության կարևորության վրա:

Մարդու իրավունքների պաշտպանությունը մնում է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև տարաձայնությունների առարկա:

Չինաստանի նախագահն իր խոսքում նշել է, որ ԱՄՆ-ը և Չինաստանն ունեն ընդհանուր շահեր ու պատասխանատվություն և պետք է ձևավորեն ընդհանուր դիրքորոշում: Նա նաև շեշտել է, որ երկու պետությունների միջև համագործակցությունը պետք է հիմնված լինի միմյանց զարգացման ուղիների և հիմնական շահերի նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա:

ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հարաբերություններում առկա են բազմաթիվ տարաձայնություններ, որոնցից են մարդու իրավունքների, Հյուսիսային Կորեայի և Չինաստանի հետ ԱՄՆ-ի զգալի չափերի հասնող առևտրային պակասորդը:

XS
SM
MD
LG