Մատչելի հղումներ

Իրավապաշտպանները պահանջում են ճնշում գործադրել Չինաստանի վրա


Իրավապաշտպանները պահանջում են ճնշում գործադրել Չինաստանի վրա
Իրավապաշտպանները պահանջում են ճնշում գործադրել Չինաստանի վրա

Մարդու իրավունքների պաշտպանները պահանջում են, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ճնշում գործադրի Չինաստանի նախագահ Հու Ջինթաոյի վրա` վերջինիս պետական այցի ընթացքում քննարկելով մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակն այս երկրում:

Սպիտակ տան մոտակայքում, որտեղ ընթանում էր ԱՄՆ-ի նախագահի և Չինաստանի նրա գործընկերոջ աշխատանքային ընթրիքը, հավաքվել էին հարյուրավոր ցուցարարներ, որոնց ձեռքին կային Չինաստանում ժողովրդավարություն հաստատելու և Տիբեթն ազատելու պահանջներով պաստառներ:

Չինաստանի իրավապաշտպանների համար երեքշաբթի օրը Կոնգրեսում անցկացված մամուլի միջոցների հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամ Քրիսթոֆեր Սմիթը կոչ է արել նախագահ Օբամային պահանջել Չինաստանի նախագահից ազատ արձակել չինացի գրող և իրավապաշտպան, Նոբելյան մրցանակակիր Լյու Սյաոբոյին:

Սպիտակ տակ խոսնակ Ռոբերտ Գիբսը հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահը բարձրացնելու է մարդու իրավունքների խնդիրը Չինաստանի նախագահի հետ հանդիպումների ընթացքում:

Սպասվում է, որ Չինաստանի նախագահ Հու Ջինթաոյի այցի ընթացքում Վաշինգտոնում բողոքի ցույցերի անցկացումը շարունակվելու է:

XS
SM
MD
LG