Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը հետամուտ է Չինաստանի հետ համագործակցության զարգացմանը


ԱՄՆ-ը հետամուտ է Չինաստանի հետ համագործակցության զարգացմանը
ԱՄՆ-ը հետամուտ է Չինաստանի հետ համագործակցության զարգացմանը

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հարաբերությունները խոստումնալից են, սակայն երկու պետությունների հարաբերություններում առկա են նաև զգալի դժվարություններ։

Քլինթընը Վաշինգտոնում ուրբաթ օրն արտասանած ելույթում նշել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է Չինաստանի հետ կառուցել «դրական, համագործակցային և համապարփակ» հարաբերություններ։

Նրա համաձայն, դրան հասնելու համար երկու կողմերը պետք է ազնվորեն խոստովանեն իրենց միջև առկա տարբերությունները։

ԱՄՆ-ի արտգործնախարարի համաձայն, որպես Չինաստանի ու Միացյալ Նահանգների միջև հիմնարար տարբերություններ ներկայացնող խնդրի օրինակ կարելի է բերել մարդու իրավունքների խնդիրը։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հաջորդ շաբաթ ընդունելու է Չինաստանի իր պաշտոնակից Հու Ջինթաոյին, որը պաշտոնական այցով ժամանելու է Միացյալ Նահանգներ։ Մարդու իրավունքներին վերաբերող հարցերից բացի, երկու պետությունների ղեկավարները քննարկելու են կողմերի միջև տարաձայնության առարկա հանդիսացող այլ խնդիրներ, ներառյալ Հյուսիսային Կորեայի և առևտրային հարաբերություններին վերաբերող խնդիրները։

XS
SM
MD
LG