Նորվեգիայում 77 մարդու սպանությունն անցյալ տարի իրականացրած ահաբեկիչը անցյալ տարի իրականացված սպանդին նախապատրաստվելիս համակարգչային խաղեր է օգտագործել:
Այս մասին հայտարարել է 33-ամյա նորվեգացի ծայրահեղական Անդերս Բեհրինգ Բրեյվիկը, որը, հանդես գալով Նորվեգիայի մայրաքաղաքում արդեն չորրորդ օրն անցկացվող դատավարության ընթացքում, ասել է նաև, որ մի քանի տարվա ընթացքում նախապատրաստվել է շատ ավելի լայնամասշտաբ հարձակման, քան անցյալ տարի իր կողմից իրականացվածը: Նա ասել է նաև, որ Օսլոյում պայթյուններն իրականացնելուց հետո ակնկալել է առճակատում ոստիկանության ծառայողների հետ, որի ընթացքում, իր գնահատականների համաձայն, կենդանի մնալու հավանականությունը կազմել է 5 տոկոս:
Բրեյվիկի կողմից իրականացված սպանդի զոհերին և իրենց ընտանիքները ներկայացնող փաստաբանները չորեքշաբթի օրը բողոք են ներկայացրել դատական նիստերի սկզբին ահաբեկչի կողմից «աջ ծայրահեղականի» ողջույնի հանգամանքով, որի ընթացքում մեղադրյալը դնում է աջ ձեռքի բռունցքը սրտին, ապա առաջ պարզում ձեռքը:
Այս շաբաթ մեկնարկած դատավարության ընթացքում Բրեյվիկը հայտնել է դատարանին, թե «իրականացրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակից Եվրոպայում ամենաբարդ և տեսարժան քաղաքական հարձակումը»:
Բրեյվիկը նաև հույս է հայտնել, որ մեղադրող կողմը «ավելի քիչ կկենտրոնանա» իրեն ծաղրելու վրա` փոխարենն ավելի մեծ ուշադրություն դարձնելով դատաքննության առարկայի վրա:
Նորվեգացի ահաբեկիչը երեքշաբթի օրն իր կողմից իրականացվող սպանդը որպես «կանխարգելիչ» է նկարագրել` ասելով, որ այն իրականացվել է քաղաքացիական պատերազմի կանխարգելման համար, և որ ինքը կրկին կիրականացներ սպանությունները: Նա ասել է նաև, որ իր կողմից կատարված հարձակման միջոցով պաշտպանել է Նորվեգիան:
Նորվեգիայում մահապատիժն արգելված է, սակայն մեղավոր ճանաչվելու դեպքում Բրեյվիկը կարող է դատապարտվի ցմահ բանտարկության կամ կյանքը հոգեբուժարանում ցմահ անցկացնելուն: