Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում, որտեղ գնտվող դատարաններից մեկում անց է կացվում Անդերս Բրեյվիկի դատավարությունը, ինքնահրիզկման փորձ է կատարել մի մարդ, որի ինքնությունը դեռևս չի բացահայտվել:
Երկրի ոստիկանության համաձայն, երեքշաբթի օրը դյուրավառ հեղուկ իր վրա լցրած մի անձ դիմել է ինքնահրկիզման` միաժամանակ փորձելով հատել անվտանգության ցանկապատը:
Իշխանությունների համաձյան, ինքնահրկիզման դիմած անձը ինչ-որ արտահայտություններ էր արել, սակայն դեպքի վայրում գտնվող ոստիկանները չէին կարողացել հասկանալ նրա խոսքերը:
Ականատեսների համաձյան, ինքնահրկիզման է դիմել մոտ 50 տարեկան հասակի մի նորվեգացի, որը մարմական լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Անդերս Բեհրին Բերյվիկը ընդունել է անցյալ տարվա հուլիսի 22-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում պայթուցիկով բեռնված մեքենայի միջոցով պայթյունի, ինչպես նաև մայրաքաղաքից դուրս գտնվող Ուտոյա կղզում կազմակերպված երիտասարդական ճամբարում 77 մարդու սպանդի իրականացման հանգամանքը:
Նա սպանդը «կանխարգելիչ» է անվանել` ասելով, որ այն իրականացվել է քաղաքացիական պատերազմի կանխարգելման համար, և որ ինքը կրկին կիրականացներ սպանությունները: Բրեյվիկն ասել է նաև, որ իր կողմից կատարված հարձակման միջոցով պաշտպանել է Նորվեգիան:
Անդերս Բրեյվիկը նաև հայտնել է դատարանին, թե դատարանի կողմից նշանակված բժիշկների կողմից իրեն անմեղսունակ ճանաչող հաշվետվությունը «կեղծիք է»:
Բրեյվիկը նախկինում ասել է, թե իրեն «անմեղսունակ ճանաչելը մահից էլ վատ է»:
Նորվեգիայում մահապատիժն արգելված է, սակայն մեղավոր ճանաչվելու դեպքում Բրեյվիկը կարող է դատապարտվի ցմահ բանտարկության կամ կյանքը հոգեբուժարանում ցմահ անցկացնելուն: