Մատչելի հղումներ

Դատապաշտպանի համաձայն, նորվեգացի ահաբեկիչը հոգեկան խանգարումով է տառապում


Դատապաշտպանի համաձայն, նորվեգացի ահաբեկիչը հոգեկան խանգարումով է տառապում
Դատապաշտպանի համաձայն, նորվեգացի ահաբեկիչը հոգեկան խանգարումով է տառապում

Նորվեգիայում ահաբեկչական հարձակում իրականացրած Անդերս Բեհրինգ Բրեյվիկի դատապաշտպանը հայտնել է, թե գործն ուսումնասիրելու ընթացքում եկել է այն եզրակացության, որ պաշտպանյալը տառապում է հոգեկան խանգարումով:

Օսլոյում անցկացված ասուլիսի ընթացքում դատապաշտպան Գեյր Լիպեստադն ասել է, թե Բրեյվիկը տեղյակ չէ իր գործողությունների պատճառով զոհված մարդկանց թվի կամ ուրբաթ օրն իր կողմից իրականացված հարձակմանը, որի պատճառով զոհվել է 76 մարդ, հասարակության կողմից տրված արձագանքի մասին: Դատապաշտպանը հավելել է սակայն, թե դեռևս վաղ է ասել, արդյոք պաշտպանյալն իրեն հոգեկան հիվանդ կհայտարարի:

Բրեյվիկը խոստովանել է Նորվեգիայի մայրաքաղաքում պայթյունն ու երիտասարդների հանգստյան ճամբարում հրաձգություն իրականացնելու մեջ, սակայն իրեն մեղավոր չի ճանաչել ահաբեկչության մեղադրանքներով` ասելով, որ գործել է «մահմեդականների կողմից Եվրոպայի գաղութացումը կանխարգելելու դեմ»:

Լիպեշտադի համաձայն, կասկածյալը հայտնել է, թե «ուժեղ, առույգ և արդյունավետ» լինելու համար թմրանյութեր է օգտագործել: Փաստաբանն ասել է նաև, թե Բրեյվիկը հայտնել է Նորվեգիայում գործող երկու, իսկ երկրի սահմաններից դուր` յոթ խմբից կազմված հակամահմեդական ցանցին պատկանելու մասին:

Երկրի ոստիկանությունը սակայն կասկածի տակ է դրել այդ հայտարարությունները:

Կասկածյալի հայրը, թոշակի անցած դիվանագետ Յենս Բրեյվիկը, Ֆրանսիայում լրագրողներին հայտնել է, թե ամոթի զգացում է ապրում և ցանկանում է, որ անմեղ մարդկանց սպանելու փոխարեն իր որդին ինքնասպանություն գործեր:

XS
SM
MD
LG