Մատչելի հղումներ

Պայթյուն Նորվեգիայում` վարչապետի գրասենյակի մոտակայքում


Պայթյուն Նորվեգիայում` վարչապետի գրասենյակի մոտակայքում
Պայթյուն Նորվեգիայում` վարչապետի գրասենյակի մոտակայքում

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ուժգին պայթյուն է որոտացել այն թաղամասում, ուր տեղակայված են կառավարական շենքերը:

«Բի-Բի-Սի» լրատվական գործակալության փոխանցմամբ, վիճելի հաղորդագրություններ կան այն մասին, արդյոք պայթյունի հետևանքով Նորվեգիայի վարչապետը վնասվածքներ է ստացել: Նախնական տվյալների համաձայն, նա վնասվածքներ չի ստացել:

Նորվեգիայի լրատվամիջոցների փոխանցմամբ, պայթյունի պատճառով վնասվածքներ է ստացել ութ մարդ:

Արգելափակվել են դեպի մայրաքաղաքի կենտրոն տանող բոլոր ճանապարհները:

Նորվեգիայի Կարմիր խաչի գրասենյակի հասարակության հետ կապերի բաժնի պետ Օյստեն Մյարումը հաղորդել է, որ պայթյունն այնքան ուժգին էր, որ դրա արձագանքը տարածվել էր ողջ քաղաքով, և պայթյունի պատճառով հրդեհ է բռնկվել 17-հարկանի այն շենքում, որտեղ գտնվում է վարչապետի գրասենյակը:

Նորվեգիայի «NRK» լրատվական գործակալության լրագրող Ինգունն Անդերսենի փոխանցմամբ, պայթյունի հետևանքով վնասվել է երկրում հրատարակվող «VG» տաբլոիդ թերթի գլխավոր գրասենյակը:

«Տեսել եմ «VG» կառավարության գրասենյակների պատուհաններում ջարդված ապակին, փողոցում պառկած արյունլվա մարդկանց: Այստեղ կատարյալ քաոս է տիրում», - ասել է Անդերսենը:

XS
SM
MD
LG