Մատչելի հղումներ

«Ատլանտիս» տիեզերանավը կատարել է իր վերջին վայրէջքը


«Ատլանտիս» տիեզերանավը վայչէջք է կատարում Քենեդիի անվան տիեզերական կենտրոնում, 21 հուլիսի 2011թ.
«Ատլանտիս» տիեզերանավը վայչէջք է կատարում Քենեդիի անվան տիեզերական կենտրոնում, 21 հուլիսի 2011թ.

«Ատլանտիս» տիեզերանավը հաջողությամբ վայրէջք է կատարել՝ ավարտի հասցնելով Միացյալ Նահանգներում 30 տարվա ընթացքում իրականացվող «Շաթլ» տեսակի տիեզերանավերի առաքելությանը։

Տիեզերանավի չորս տիեզերագնացներից բաղկացած անձնակազմը վայրէջք է կատարել Ֆլորիդա նահանգում գտնվող Քենեդիի անվան տիեզերական կենտրոնում,

որտեղ տիեզերագնացների վերադարձին սպասում էին այնտեղ հավաքված հարյուրավոր մարդիկ։

«Ատլանտիս»-ի 13-օրյա թռիչքով ավարտի է հասցրել 26 տարի առաջ՝ 1985 թվականի հոկտեմբերին ՆԱՍԱ-ի տիեզերանավերի նավատորմում ընդգրկված «Շաթլ» տեսակի չորրորդ տիեզերանավի 33-րդ թռիչքը։

«Ատլանտիս» տիեզերանավը, «Շաթլ» տեսակի մյուս տիեզերանավերի նման, հանվելու է օգտագործումից՝ դառնալով թանգարանային նմուշ։

Չնայած ԱՄՆ-ի տիեզերագնացության գործակալությունը ծրագրում է տիեզերագնացներ ուղարկել դեպի Մարս մոլորակ և աստերոիդներ, սակայն գալիք մի քանի տարվա ընթացքում գործակալությունը չի ունենալու տիեզերագնացներին տիեզերք դուրս բերելու որևէ միջոց։

Տիեզերագնացներին Երկրի ցածր ուղեծիր և Միջազգային տիեզերակայան տեղափոխելու համար հնարավոր կլինի օգտագործել մասնավոր ընկերությունների կողմից մշակվող փոխադրամիջոցները, սակայն այդ ընթացքում ԱՄՆ-ի տիեզերագնացության գործակալությունը տիեզերագնացների տիեզերք կուղարկի Ռուսաստանի հրթիռների միջոցով։

XS
SM
MD
LG