Ղազախստանի «Բայկոնուր» տիեզերակայանից երկուշաբթ օրը դեպի Միջազգային տիեզերանավ նոր անձնակազմ է ուղարկվել:
«Սոյուզ» տիեզերանավը, չնայած «Բայկոնուր»-ի արձակման կայանում ձյան 15-սանտիմետրանոց ծածկի, տեխնիկական որևէ խնդիր չի ունեցել:
Երեք տիեզերագնացից՝ ԱՄՆ-ի՝ մեկ, և Ռուսաստանի՝ երկու ներկայացուցչից բաղկացած անձնակազմը տիեզերագնացների առաջին խումբն է, որն ուղարկվել է Միջազգային տիեզերակայան այս տարվա հուլիս ամսին ավելի քան 30 տարի գործելուց հետո ԱՄՆ-ի «Շաթլ» ծրագրի դադարեցման ժամանակից:
ԱՄՆ-ի տիեզերագնացության ազգային գործակալության վկայությամբ, անձնակազմը Միջազգային տիեզերակայան կժամանի երեքշաբթի օրը:
Նոր անձնակազմը վերադառնալու է Երկիր 2012 թվականի մարտ ամսին, իսկ Միջազգային տեիզերակայանում այժմ գտնվող տիեզերագնացները կվերադառնան Երկիր մինչև նոյեմբեր ամսվա վերջ:
Վերջին մի քանի ամսվա ընթացքում Ռուսաստանի տիեզերագնացության ծրագրում մի քանի անհաջողություն է տեղի ունեցել: Այսպես, օգոստոսի 24-ին ձախողվել է բեռնատար տիեզերանավի արձակման փորձը: Բացի այդ հավանական է, որ Ռուսաստանը կորցրել է չորեքշաբթի օրն արձակված՝ դեպի Մարս մոլորակ ուղևորվող «Ֆոբոս-Գրունտ» արբանյակի հետ կապը, չնայած փորձագետները շարունակում են արբանյակն հաշվարկային ուղեծիր հանելու և դեպի Մարս մոլորակ ուղղելու փորձերը: