Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը գաղտնի առաքելությամբ տիեզերանավ է ուղարկել տիեզերք


ԱՄՆ-ը գաղտնի առաքելությամբ տիեզերանավ է ուղարկել տիեզերք
ԱՄՆ-ը գաղտնի առաքելությամբ տիեզերանավ է ուղարկել տիեզերք

ԱՄՆ-ի օդային ուժերը երկինք են արձակել գաղտնի առաքելությամբ փորձարարական մի ռոբոտ-տիեզերանավ:

«X-37B» անվանումը կրող թռչող սարքը շաբաթ օրն արձակվել է Կալիֆորնիայից` «Ատլաս 5» հրող հրթիռի միջոցով:

Առանց որևէ մանրամասնություններ հաղորդելու` օդային ուժերի պաշտոնատար անձինք ասել են միայն, որ պարզապես իրականացվել է տիեզերք ուղարկվող տեխնոլոգիական նոր միջոցների փորձարկում:

Թռիչքի շուրջ պահպանվող գաղտնիությունը թույլ է տալիս ենթադրել, որ X-37B-ը մի նոր տեսակի զենք է կամ լրտեսական նոր սարք, մի բան, ինչը հերքում են օդային ուժերի պաշտոնատար անձինք:

Փոքր այս տիեզերանավն ունի 9 մետր երկարություն եւ արտաքնապես նման է ամերիկյան մյուս տիեզերանավերին: Այն կարող է երկրագնդի ուղեծրում մնալ մինչև 270 օր:

Այս տիեզերանավը ստեղծել է տիեզերքի ուսումնասիրության ամերիկյան գործակալությունը` ՆԱՍԱ-ն, սակայն ավելի ուշ անցել է զինված ուժերին:


XS
SM
MD
LG