Եգիպտոսի պետական մեղադրողը պահանջել է, որ Եգիպտոսի հրաժարական ներկայացրած առաջնորդ Հոսնի Մուբարաքը ներկայանա դատարան՝ ցուցարարների սպանությունների և պետական միջոցների յուրացման վերաբերյալ ցուցմունք տալու համար։
Դատախազի կողմից հրապարակված հայտարարության համաձայն, Մուբարաքի որդիներ Գամալին ու Ալաային նույնպես կանչել են դատարան՝ կաշառակերության հետաքննության շրջանակներում։
Այս հայտարարությամբ դատախազը հանդես է եկել Մուբարաքի կողմից իր դեմ ներկայացրած մեղադրանքներն անհիմն լինելու և իր ու իր ընտանիքի համբավը պաշտպանելու իրավունք ունենալու մասին արված հայտարարությունից հետո։
«Ալ-Արաբիա» հեռուստաալիքը կիրակի օրը հեռարձակել է փետրվար ամսին հրաժարական ներկայացնելուց հետո Մուբարաքի առաջին ելույթը։
Երկրի նախկին ղեկավարն ասել է, թե պատրաստ է համագործակցել իր կարողության աղբյուրների վերաբերյալ հետաքննություն անցկացնող իշխանությունների հետ՝ հավելելով, որ արտասահմանում չունի բանկային հաշիվներ կամ խոշոր սեփականություն։