Մատչելի հղումներ

Մերքել. «Եվրոպայում դրամական միություն կստեղծվի»


Մերքել. «Եվրոպայում դրամական միություն կստեղծվի»
Մերքել. «Եվրոպայում դրամական միություն կստեղծվի»

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելն ուրբաթ օրը երկրի խորհրդարանում իր ունեցած ելույթի ընթացքում ասել է, որ Եվրոպայի պետությունները նախատեսում են ստեղծել «դրամական միություն»՝ եվրոյի գոտում ծավալված պարտքային ճգնաժամի դեմն առնելու նպատակով պետությունների բյուջեների նկատմամբ ավելի խիստ վերահսկողություն սահմանելու նպատակով:

Կանցլեր Մերքելն այս հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից հինգշաբթի օրն արված այն հայտարարությունից հետո, որի համաձայն Եվրոպայի առաջատար երկու տնտեսությունների ղեկավարները հաջորդ շաբաթ կներկայացնեն Եվրոպայում պարտքային ճգնաժամի դեմն առնելու և միասնական արժույթը՝ եվրոն փրկելու նպատակով մշակված մի ծրագիր:

Հիշեցնեն, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Տուլոն նավահանգստային քաղաքում ունեցած իր ելույթի ընթացքում նշել է, թե «Ֆրանսիան ու Գերմանիան, բազմաթիվ ողբերգություններ ապրելուց հետո, որոշել են միավորել ճակատագրերը՝ դեպի ապագա միասին քայլելու նպատակով»: Նրա համաձայն, «այլ տարբերակներ պարզապես անընդունելի են»:

Ֆրանսիայի նախագահը չի ներկայացրել նոր Եվրոպայի ձևավորման վերաբերյալ մանրամասներ, սակայն նշել է, թե երկու պետությունները պնդելու են, որ Եվրոպական Միությունը ստեղծած՝ 1992 թվականին կնքված Մաաստրիխտի պայմանագիրը պետք է փոխարինվի նոր պայմանագրով, և որ «միասնական արժույթ չի կարող գոյություն ունենալ առանց տնտեսական միասնականության»՝ այսպիսով նշում կատարելով եվրոյի գոտու առանձին պետությունների բյուջեների նկատմամբ կենտրոնական վերահսկողության անհրաժեշտության մասին:

XS
SM
MD
LG