Մատչելի հղումներ

Մերքելն ու Սարկոզին ԵՄ-ի նոր պայմանագիր կնքելու կոչ են արել


Մերքելն ու Սարկոզին ԵՄ-ի նոր պայմանագիր կնքելու կոչ են արել
Մերքելն ու Սարկոզին ԵՄ-ի նոր պայմանագիր կնքելու կոչ են արել

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը Եվրոպական Միության նոր պայմանագիր կնքելու կոչով են հանդես եկել:

Երկու պետությունների ղեկավարները Փարիզում անցկացված հանդիպումից հետո հանդես են եկել հայտարարությամբ՝ ասելով, թե ցանկանում են, որ Եվրամիության անդամ 27 բոլոր պետությունները հաստատեն այն փոփոխությունները, որոնց համաձայն պետությունների ազգային կառավարությունների բյուջեները ենթակա կլինեն Եվրամիության արդարադատության դատարանի կողմից ուսումնասիրության, իսկ ծախսերի վերաբերյալ սահմանված կանոնները խախտած պետությունները ինքնաբերաբար ենթարկվեն տուգանքների:

Փոփոխությունների նպատակն է, ըստ երկու պետությունների ղեկավարների, բյուջեի պակասորդների վերաբերյալ վերահսկողության հաստատումը և ապագայում Հունաստանին, Իռլանդիային և Պորտուգալիային միջազգային ֆինանսական օգնություն տրամադրելու նման գործողությունների կարիքի կանխարգելումն է:

Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարներն ասել են, որ իրենք կհամաձայնվեն բյուջեի վերահսկման միջոցներին նույնիսկ այն դեպքում, եթե նման միջոցներն ընդունվեն եվրոյի գոտու 17 պետությունների կառավարությունների կողմից: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի համաձայն, եվրոյի գոտու պետությունները պետք է ընդունեն փոփոխությունները մինչև հաջորդ տարվա մարտ ամսվա ավարտը:

Սարկոզին և Մերքելն ասել են, որ պարտքային ճգնաժամից դուրս գալու իրենց ծրագիրը կներկայացվի Եվրամիության անդամ պետությունների ղեկավարների հինգշաբթի օրը մեկնարկող եռօրյա գագաթաժողովին ընդառաջ, որի ընթացքում նույնպես քննարկվելու են մայրցամաքում արդեն երկու տարի շարունակվող պարտքային ճգնաժամից դուրս գալու ուղիները:

XS
SM
MD
LG