Մատչելի հղումներ

Իտալիայի փոխառությունների արժեքը բարձրացել է երկու անգամ


Իտալիայի փոխառությունների արժեքը բարձրացել է երկու անգամ
Իտալիայի փոխառությունների արժեքը բարձրացել է երկու անգամ

Իտալիան ուրբաթ օրն անցկացված փոխառությունների աճուրդում ստիպված էր վճարել կրկնակի՝ վեց ամիս ժամկետով կատարվող փոխառությունների համար:

Իտալիայի նոր վարչապետ Մարիո Մոնտիի գրասենյակն ուրբաթ օրը հրապարակել է մամուլի հաղորդագրություն, որի համաձայն Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները հինգշաբթի օրն անցկացված «մինի-գագաթաժողովի» ընթացքում համաձայնվել են Մոնտիի հետ այն հարցի շուրջ, որ Իտալիայի պարտքային պարտավորությունների չկատարման պատճառով երկրի տնտեսության փլուզումը կարող է դառնալ «եվրոյի վերջը»:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին և Գերմանիայի վարչապետ Անգելա Մերքելը հինգշաբթի օրն անցկացված հանդիպման ընթացքում ասել են, որ աջակցություն կտրամադրեն ինչպես Իտալիային, այնպես էլ ընդհանուր դրամը պահպանելու ջանքերին: Սարկոզին և Մերքելը հորդորել են փոփոխություններ իրականացնել Եվրոպական Միության պայմանագրերում՝ սահմանելով դրամավարկային ավելի խիստ քաղաքականություն:, Հանդիպման ընթացքում այնուամենայնիվ ձեռք չի բերվել Եվրոպական կենտրոնական բանկի՝ որպես եվրոյի գոտու դժվարություններ ապրող տնտեսությունների վերջին ատյանի վարկատու դառնալու, ինչպես նաև եվրոյի գոտու համար ընդհանուր պարտատոմսերի վաճառքի շուրջ համաձայնություն:

Ստրասբուրգում անցկացված հանդիպման ընթացքում կոնկրետ գործողություններ չձեռնարկելու հանգամանքն խորացրել է ներդնողների մտահոգությունն այն մասին, որ Եվրոպայի հարավային պետությունները կարող են չկատարել իրենց պարտքային պարտավորությունները:

Իտալիայի պետական պարտքն այժմ կազմում է 2,6 տրիլիոն դոլար, ինչը զգալիորեն գերազանցում է Հունաստանի կամ Եվրամիության ու Արժույթի միջազգային հիմնադրամի օգնությունը ստացած եվրոպական այլ պետությունների արտաքին պարտքը:

XS
SM
MD
LG