Մատչելի հղումներ

Լիբիայի ապստամբ ուժերը գրավել են Զավիյա քաղաքը


Լիբիայի ապստամբ ուժերը գրավել են Զավիյա քաղաքը
Լիբիայի ապստամբ ուժերը գրավել են Զավիյա քաղաքը

Լիբիայի ապստամբ ուժերը երկրի ռազմավարական նշանակություն ունեցող Զավիյա քաղաքից դուրս են մղել կառավարական ուժերին, ոինչը մի մեծ հաղթանակ է դեպի նախագահ Մոամար Քադաֆիի հիմնական հենակետ համարվող Տրիպոլի քաղաքը տանող ուղու վրա։

Ապստամբները հայտարարում են, որ բացի Զավիյայից, գրավել են եւս երկու քաղաք երկրի արեւելյան հատվածում։

Ինչպես ռազմական հարցերով փորձագետներն են ասում, Քադաֆիի դեմ արդեն 6 ամիս շարունակվող մարտերի ընթացքում սա ապստամբների ամենամեծ ու ամենակարեւոր հաղթանակն էր։

Ապստամբներն ուրբաթ օրը գրանցեցին մեկ այլ կարեւոր ձեռքբերում, երբ նրանց իր աջակցությունը հայտնեց 1969 թվականի զինված հեղաշրջման ժամանակ Քադաֆիի գլխավոր զինակից Աբդել Սալամ Ջալուդը։

Ինչպես լրատվական որոշ գործակալություններ են տեղից հաղորդում, քաղաքն ամբողջությամբ գտնվում է ապստամբների վերահսկողության ներքո։

Ինչ վերաբերում է մայրաքաղաք Տրիպոլիին, այն լցված է Քադաֆիին հավատարիմ անվտանգության ուժերով, սակայն քաղաքը զուրկ է գազի մատակարարումից։ Ռազմական հարցերով որոշ փորձագետներ այն կարծիքին են, որ Մոամար Քադաֆիի իշխանության օրերն այսօր հաշվված են։



XS
SM
MD
LG