Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Սաադ Հարիրին մեղադրել է Իրանին Լիբանանի ներքին գործերին միջամտելու, ինչպես նաև իր և Պարսից ծոցի արաբական որոշ այլ երկրներ «իրանական պրոտեկտորատի» վերածելու փորձեր կատարելու մեջ:
Հարիրին հինգշաբթի օրը Բեյրութում գործարարների պատվիրակությանն ուղղված իր խոսքում հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Իրանն ակնհայտորեն միջամտում է Լիբանանի, Բահրեյնի և մի քանի այլ պետությունների ներքին գործերին:
Իրանի կողմից աջակցություն ստացող «Հեզբոլլահ» խմբավորումն ու իր դաշնակիցներն այս տարվա հունվարին դուրս էին եկել երկրի կոալիցիոն կառավարության կազմից` կառավարական ճգնաժամ առաջացնելով երկրում, որից հետո Լիբանանի օրենսդիրների մեծամասնությունն իրենց ձայնն են տվել շիա զինյալ այս խմբավորման կողմից աջակցություն ստացող Նաջիբ Միքաթիին որպես վարչապետ ընտրելու օգտին:
Սաադ Հարիրին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը զբաղեցնելու է մինչև Լիբանանի նորընտիր վարչապետը չձևավորի երկրի նոր կառավարությունը: