Մատչելի հղումներ

«Հեզբոլլահ»-ի ղեկավար. «Հարիրիի գործով ՄԱԿ-ի դատարանը չքանալու է»


«Հեզբոլլահ»-ի ղեկավար. «Հարիրիի գործով ՄԱԿ-ի դատարանը չքանալու է»
«Հեզբոլլահ»-ի ղեկավար. «Հարիրիի գործով ՄԱԿ-ի դատարանը չքանալու է»

«Հեզբոլլահ» շիական զինյալ խմբավորման ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն «քամին տանելու է» Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի 2005 թվականին կատարված սպանության գործով ՄԱԿ-ի կողմից ստեղծված դատարանը:

Հասան Նասրալլան դատավարությունը «դավադրություն» է անվանել դատավարությունը և պարտավորվել է խոչընդոտել դատարանին` Հարիրիի սպանության մեջ «Հեզբոլլահ»-ի որևէ անդամներին մեղադրանք ներկայացնելու գործում:

Նասրալլան ելույթ էր ունեցել հազարավոր կողմնակիցների առջև` շիական «Աշուրա» տոնի կապակցությամբ :

«Հեզբոլլահ»-ի ղեկավարի հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ, լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, ՄԱԿ–ի դատարանը «Հեզբոլլահ»-ի անդամներին կարող է մեղադրանք ներկայացնել Հարիրիի սպանությունը կատարելու մեջ:

Նասրալլան հերքել է Հարիրիի սպանության մեջ «Հեզբոլլահ»-ի դերակատարությունը և խոստացել «կտրել «Հեզբոլլահ»-ի անդամներից որևէ մեկին ձերբակալելու փորձ կատարողի ձեռքը»:

Իրանի հետ մեկտեղ «Հեզբոլլահ»-ին օժանդակություն ցուցաբերող Սիրիան նույնպես հերքում է ներգրավվածությունը սպանության այս գործում:

XS
SM
MD
LG