Մատչելի հղումներ

Մահապարտ հարձակում Իրաքում. Զոհվել է 32 մարդ



Իրաքի Բասրա քաղաքի մոտակայքում շիա ուխտագնաց մի խմբի դեմ մահապարտի կողմից իրականացված ռմբային հարձակման արդյունքում առնվազն 32 մարդ է սպանվել։
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ առնվազն 1ՕՕ մարդ էլ ստացել է մարմնական տարբեր աստիճանների վնասվածքներ։
Հարձակումը տեղի է ունեցել այն պահին, երբ շիա մահմեդականներն ուղեւորվում էին դեպի այս քաղաքի սրբավայրերից մեկը, որտեղ նշվում է ամենամյա սգի վերջին օրը։


Լարվածությունը շիա եւ սուննի մահմեդականների միջեւ Իրաքում վերջին ժամանակներս մեծապես սրվել է, հատկապես անցյալ տարվա ավարտին Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո։


Հիշեցնենք, որ Սադդամ Հուսեյնի իշխանության օրոք կառավարությունը գտնվում էր սուննի մահմեդականների վերահսկողության ներքո։ Սակայն այսօր շիա մահմեդական վարչապետ Նուրի ալ-Մալիքիի կառավարությունում մեծամասնություն են կազմում շիաները։

XS
SM
MD
LG