Իրաքում մահապարտ ահաբեկչի կողմից գործադրված ռումբի պայթյունից զոհվել է յոթ, վնասվածքներ ստացել՝ առնվազն տասը մարդ։
Երկրի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մեկ այլ հարձակման վայրում հետաքննություն անցկացնող ոստիկանների խմբին մոտեցել է ահաբեկիչը և պայթեցրել ինքն իրեն։
Պայթյունը տեղի է ունեցել կիրակի առավոտյան Բաղդադից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Թաջի քաղաքում։