Մատչելի հղումներ

Բազմաթիվ զոհեր Աֆղանստանում՝ ահաբեկչական հարձակման պատճառով


Բազմաթիվ զոհեր Աֆղանստանում՝ ահաբեկչական հարձակման պատճառով
Բազմաթիվ զոհեր Աֆղանստանում՝ ահաբեկչական հարձակման պատճառով

Աֆղանստանի հյուսիսում գտնվող զինվորագրման գրասենյակում մահապարտ ահաբեկչի կողմից կատարված հարձակման պատճառով զոհվել է առնվազն 36 մարդ։

Քունդուզ քաղաքում երկուշաբթի օրը տեղի ունեցած այս ահաբեկչական հարձակման պատճառով վնասվածքներ է ստացել 42 մարդ։

Աֆղանստանի իշխանությունների համաձայն, զոհվածների թվում կան զինծառայողներ, բանակում ծառայության անցնելու ցանկություն հայտնած կամավորներ, քաղաքացիական անձինք։, նաև՝ երեխաներ։

Ահաբեկչական այս հարձակման համար պատասխանատվություն են ստանձնել թալիբները։

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը խիստ քննադատության է ենթարկել հարձակումը՝ ասելով, թե զինյալները չեն ցանկանում, որ Աֆղանստանի ուժերը «զարգացնեն իրենց երկիրը պաշտպանելու հնարավորությունը»։

ՆԱՏՕ-ն և Աֆղանստանում ԱՄՆ-ի դեսպանությունը նույնպես քննադատել են ահաբեկչական հարձակումը և իրենց ցավակցությունը հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ։

Վերջին մի քանի ամիսների ընթացքում ավելի հաճախ են դարձել բռնությունների դեպքերն ինչպես Քունդուզում, այնպես էլ՝ Աֆղանստանի այլ նահանգներում։

XS
SM
MD
LG