Մատչելի հղումներ

Բազմաթիվ զոհեր՝ Իրաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման պատճառով


Իրաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման պատճառով զոհվել է առնվազն 18, վնասվածքներ ստացել՝ 40 մարդ։ Այս երկրի պաշտոնատար անձանց համաձայն, հարձակումն իրականացվել է մահապարտ ահաբեկչի կողմից՝ դեպի ոստիկանության բաժին ականապատված մեքենա ուղղելու միջոցով։

Հարձակումը տեղի է ունեցել հինգշաբթի օրը՝ Բաղդադից մոտ 100 կիլոմետր դեպի հարավ գտնվող, հիմնականում շիաներով բնակեցված Հիլլա քաղաքում։

Քննիչների համաձայն, հարձակման զոհ են հիմնականում գնացել ոստիկանության ծառայողներ, որոնք հավաքված են եղել ոստիկանության բաժնի շենքի մոտակայքում՝ նախապատրաստվելով հերթափոխի։

Այս հարձակումից մեկ օր առաջ Իրաքում ճանապարհի եզրերին ռումբերի պայթյունից, ինչպես նաև Բաղդադում և Քարբալա քաղաքում իրականացված ահաբեկչական հարձակումների զոհ է գնացել հինգ մարդ։

Բռնությունների թիվը Իրաքում վերջին մի քանի տարվա ընթացքում զգալիորեն նվազել է, սակայն ահաբեկչական հարձակումներն այս երկրում դեռևս սովորական երևույթ են մնում։

XS
SM
MD
LG