Մատչելի հղումներ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ցանկանում է առաքելություն գործուղել Իրան


Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ցանկանում է առաքելություն գործուղել Իրան
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ցանկանում է առաքելություն գործուղել Իրան

ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ցանկանում է բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված առաքելություն ուղարկել Իրան՝ «Իրանի միջուկային ծրագրի հնարավոր ռազմական օգտագործման վերաբերյալ պարզաբանություններ ձեռք բերելու նպատակով»:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն հինգշաբթի օրն ասել է, որ այս ամսվա սկզբին գրավոր դիմում է ներկայացրել Իրանի միջուկային ծրագրի բարձրաստիճան ղեկավարությանը և հույս հայտնել, որ շուտով հնարավոր կդառնա սահմանել մասնագետների խմբի այցելության որոշակի ամսաթիվ:

Այս հայտարարությամբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր քարտուղարը հանդես է եկել Վիեննայում հինգշաբթի օրը 35 անդամ պետություն ունեցող կազմակերպության տնօրենների խորհրդի բացված հանդիպման սկզբին: Նման հանդիպում անց է կացվում առաջին անգամ՝ այս կազմակերպության կողմից զեկույցի հրապարակումից հետո, որի համաձայն Թեհրանն աշխատում է միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ:

Միացյալ Նահանգներն ու եվրոպական պետությունները ճնշում են գործադրում միջուկային ոլորտում վերահսկողություն իրականացնող այս կազմակերպության վրա՝ վերջինիս կողմից Թեհրանի գործողությունները խիստ քննադատության ենթարկելու համար, սակայն նման քննադատություն արտահայելուն դեմ են հանդես գալիս Ռուսաստանն ու Չինաստանը:

Ռուսաստանն ու Չինաստանը անցյալ շաբաթ հայտնել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից հրապարակված զեկույցում ներկայացված տեղեկությունների վերաբերյալ իրենց ունեցած կասկածների մասին:

Ռուսաստանի իշխանությունների համաձայն, այս զեկույցը որևէ նոր տեղեկություններ չի պարունակում:

XS
SM
MD
LG