Մատչելի հղումներ

Լրացել է Հրանտ Դինքի սպանության հինգերորդ տարելիցը


Լրացել է Հրանտ Դինքի սպանության հինգերորդ տարելիցը
Լրացել է Հրանտ Դինքի սպանության հինգերորդ տարելիցը

Ավելի քան 10 հազար մարդ բողոքի լուռ երթով հարգել են հայազգի լրագրող Հրանտ Դինքի հիշատակը, որի սպանության հինգերորդ տարելիցը լրացել է այսօր:

Իրավապաշտպան ակտիվիստները կարմիր մեխակներ են դրել այն վայրում, ուր հինգ տարի առաջ օրը ցերեկով սպանվել է հայալեզու «Ակոս» թերթի գլխավոր խմբագիրը:

«Ասոշիեյթիդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, բողոքի ցույցի մասնակիցներից շատերի ձեռքում կա «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» բառերով պաստառներ:

Թուրքիայի ղեկավարությունը հինգշաբթի օրը դժգոհություն է հայտնել այս շաբաթ դատարանի կողմից կայացված դատավճռով, որի համաձայն Հրանտ Դինքի սպանության հանցակից Յասին Հայալը դատապարտվել է 17 տարի ազատազրկման, իսկ 17 այլ կասկածյալից հանվել են ահաբեկչական կազմակերպության հրահանգները կատարելու մեղադրանքները:

Հիշեցնենք, որ Հնարտ Դինքին հրազենից սպանած Օգյուն Սամասթն անցյալ տարվա հուլիս ամսին դատապարտվել էր մոտ 23 տարվա ազատազրկման:

«Դատական գործի թափանցիկ և արդարացի ավարտը երկրի օրենքների շրջանակներում մեզ համար կարևոր փորձություն է», - հինգշաբթի օրն ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:

Դատավճիռը կայացրած դատավորների խորհուրդի նախագահ Ռուսթեմ Էրյիլմազը հինգշաբթի օրը թուրքական «Վաթան» պարբերականում հրապարակված հարցազրույցում հայտնել է Հրանտ Դինքի սպանության գործով կայացված դատավճռով իր դժգոհությունը՝ խոստովանելով, որ դատարանին չի հաջողվել հաստատել պաշտոնական պարտականությունների կատարման թերացումների, ինչպես նաև պետական մարմինների հետ կասկածյալների առնչության մասին մեղադրանքները:

Դատավճիռը կայացրած դատավորների խորհրդի նախագահն ասել է, որ 4,5 տարի տևած դատավարությունից հետո դատավորների վրա ճնշում էր գործադրվում դատավճիռ կայացնելու առումով, և նրանց չի տրվել բավարար ժամանակ՝ ուսումնասիրելու «Ակոս»-ի խմբագրի սպանության օրը տեղի ունեցած հեռախոսային հազարավոր խոսակցություններ:

XS
SM
MD
LG