Մատչելի հղումներ

«Հրանտ Դինքի ընկերներ» հասարակական պլատֆորմը նամակ է հղել Թուրքիայի վարչապետին


«Հրանտ Դինքի ընկերներ» հասարակական պլատֆորմը նամակ է հղել Թուրքիայի վարչապետին
«Հրանտ Դինքի ընկերներ» հասարակական պլատֆորմը նամակ է հղել Թուրքիայի վարչապետին

«Հրանտ Դինքի ընկերներ» հասարակական պլատֆորմը, հայազգի լրագրող Հրանտ Դինքի ծննդյան տարեդարձից մի քանի օր առաջ նամակ են հղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել լրագրողի մահվան համար մեղավոր անձանց:

«Արդեն հինգ տարի է, ինչ մենք արդարություն ենք պահանջում, սակայն արդարության որոնումը ապարդյուն է», - նշված է «Հրանտ Դինքի ընկերներ» պլատֆորմի նամակում: - «Պարզվում է, որ պետությունը, որին մենք ներկայացրել ենք մեր բողոքը, ավելի մոտ է կանգնած մարդասպաններին» :

«Ամեն դեպքում, մարդասպանը հերոսական արարք կատարածի նման նկարվել է ոստիկանների հետ պետական դրոշի ֆոնին», - ասված է «Հրանտ Դինքի ընկերներ» պլատֆորմի նամակում` հիշեցնելով սպանություն կատարած Օգյուն Սամասթի ոստիկանների հետ Թուրքիայի դրոշի ֆոնի վրա այն լուսանկարի մասին, որն արվել է 2007 թվականին կատարված սպանությունից հետո Սամասթի ձերբակալությունից քիչ անց:

«Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, նամակում Թուրքիայի պետական մարմինները մեղադրվում են նաև Դինքի հասցեին ժամանակին սպառնալիքներ հնչեցրած անձանց նոր, ավելի բարձր պաշտոններում նշանակելու մեջ, ինչպես նաև մեղադրվում է ոստիկանապետը, որը թերացել է Հրանտ Դինքի պաշտպանությունն ապահովելու իր պարտականությունը կատարելու մեջ: Նամակում քննադատության են արժանացել նաև անվտանգության ուժերը` մարդասպանին գովերգելու համար:

Հրանտ Դինքի ընկերների կողմից հրապարակված նամակում նշվում է նաև, որ անվտանգության ուժերի կողմից հիմնականում ոչնչացված տեսանյութների համաձայն, լրագրողի սպանությանը մասնակցել է հինգ անձ:

«Ովքե՞ր են այդ անձինք, պարոն վարչապետ: Պահանջում ենք, որ սպանությանը բացահայտ և գաղտնի եղանակով առնչվող բոլոր անձինք պատիժ կրեն՝ հանուն արդարության», - Էրդողանին հղած իրենց նամակում գրել են «Հրանտ Դինքի ընկերներ» հասարակական պլատֆորմի ներկայացուցիչները:

XS
SM
MD
LG