ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտպանության նախարարները հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի երկու պետությունների միջև ռազմական հարաբերություններում որոշ առաջընթաց է գրանցվել, և դրանց դրական ընթացքը շարունակվում է:
Այս հայտարարությամբ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսն ու Չինաստանի պաշտպանության նախարար, գեներալ Լյանգ Գուանգլին հանդես են եկել ուրբաթ օրը Սինգապուրում անցկացվող Ասիայում անվտանգության համաժողովի շրջանակներում` «Շանգրի-Լայի երկխոսություն» անվտանգության համաժողովի նախօրեին:
Մինչ այդ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը հանդիպել է Ճապոնիայի պաշտպանության նախարարի և Մալայզիայի վարչապետի հետ: Գեյթսը նաև բանակցություններ է անցկացրել Սինգապուրի պաշտպանության նախարարի հետ:
Ասիայում անվտանգության համաժողովի հինգերորդ այս այցելությունը վերջինն է Ռոբերտ Գեյսթիս համար` ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնում: